Հասարակություն

Աշխատանքային օրենսգքրի շուրջ 50 հոդվածներում փոփոխություններ կկատարվեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել փոփխություններ կատարել աշխատանքային օրենսգքրի շուրջ 50 հոդվածներում: Փոփոխություններն այսօր ներկայացրել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Նրա ներկայացրած ոչ բոլոր փաստարկներն են, սակայն, համոզիչ ու հիմնավորված եղել հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներին:

Կարգավորել աշխատանք-գործատու փոխհարաբերությունները, հստակեցնել մի շարք հարցեր, աշխատանքային օրենսգրքի շուրջ հիսուն հոդվածներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել: Այժմ այն քննարկման փուլում է, շահագրգիռ կողմերը փորձում են խնդիրների լուծումներ գտնել, դե իսկ աշխատանք-գործատու փոխհարաբերություններում խութերը շատ են: Առաջարկվող առանցքային փոփոխություններից մի քանիսն այսօր ներկայացրեց ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ փոփոխություններից մեկը աշխատանքի ընդունման կարգին է վերաբերում:

Փորձում են հստակեցնել նաև վերջնահաշվարկ վճարելուն վերաբերող հարցերը, գործատուին պարտադրել աշխատանքի ընդունելիս աշխատանքային պայմանագրի մի օրինակը աշխատողին տրամադրել: Սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը:

Արհմիությունների փոխնախագահ Բորիս Խառատյանը չի կարծում, որ ճիշտ է աշխատանքային գրքույկի վերացումը: Իր այս դիտարկումը նաև հետևյալ փաստով է հիմնավորում. «Ամենատարբեր հաշվարկներով զբաղվածության ոլորտում ստվերը շուրջ հիսուն տոկոս է կազմում»:
Տեղեկացնենք, որ Աշխատանքային օրենսգիրքը վերջին անգամ խոշոր՝ շուրջ 100 հոդվածներով փոփոխությունների է ենթարկվել 2010թ օգոստոսին:

Ցուցադրել ավելի
Back to top button