Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Հունաստանի որոշումն ունի բարոյահոգեբանական նշանակություն, ասում է պատգամավորը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունվելիք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դերին այսօր անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը: Ըստ խորհրդարանականի՝ նման փաստաթուղթը հայկական կողմի համար ավելի շուտ կունենա բարոյահոգեբանական, քան՝ քաղաքական կամ իրավական նշանակություն:
Ինչպես հայերը, այնպես էլ հույները բազմիցս տուժել են թուրքական իշխանությունների կողմից դարեր շարունակ իրականացված ցեղասպան քաղաքականությունից: Այս հանգամանքով է պայմանավորված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ Հունաստանի խորհրդարանում անցկացված քննարկումները:
Արագած Ախոյանը գրեթե կասկած չունի, որ փաստաթուղթը կհավաքի ընդունման համար անհրաժեշտ քվեների քանակը: Այնուամենայնիվ՝ այս օրինագծից արժե ակնկալել միայն բարոյահոգեբանական օգուտներ, նկատեց բանախոսը՝ հավելելով, որհունականգործընկերներիայսնախաձեռնությունըկարողէնաևկանխարգելելհետագայումմարդկությանդեմարյունալիոճրագործություններիկրկնությունը:
ՄիջազգայինճանաչումիցդեպիՀայոցցեղասպանությանհետևանքներիհաղթահարումևպահանջատիրությունանցումըթելադրվածէմերօրյանորմարտահրավերներով, նշեցխորհրդարանականը:
Պահանջատիրության հարցի իրավական լուծումը պետք է իրականացվի թուրքական դատարանից սկսած, կարծում է ԱրագածԱխոյանը, քանի որ Մեծ եղեռնից տուժած մեր նախնիները հանդիսանում էին ներկայիս Թուրքական Հանրապետության նախորդի՝ Օսմանյան Կայսրության քաղաքացի:
Պատգամավորը հիշեցրեց, որ հայերի ունեցվածքը Թուրքիայում դեռ 1919 թվականին գնահատվել է մոտ 20 մլրդ ոսկե ֆրանկ, ինչը համարժեք է ներկայիս 3 տրիլիոն ԱՄՆ դոլարին: Այս գումարը թուրքական տնտեսության հենասյուն է, իսկ փոխհատուցման գաղափարին պետք է պատրաստել նաև թուրքական հասարակությանը։