Միջազգային

ՌԴ դեմ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մի քանի օրից

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ասել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մի քանի օրից: «Այդ ժամանակը հնարավորություն կտա գնահատել, թե ինչպես է իրականացվում կրակի դադարեցման համաձայնագիրը», — ասվում է Ռոմպեյի հայտարարության մեջ: Նա միաժամանակ նշել է, որ կախված Ուկրաինայում իրավիճակից Եվրամիությունը պատրաստ է վերանայել պատժամիջոցները:

Ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության 28 երկրները սկզբունքորեն համաձայնություն էին տվել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հիմնական պայմաններին, սակայն որոշ ժամանակով հետաձգել էին որոշման հրապարակումը: Դրա համար պատճառ էր դարձել Ֆինլանդիայի վարչապետ Ալեքս Ստուբբի հայտարարությունը, որը պնդել էր ավելի մանրամասն մշակել  պատժամիջոցների կիրառման մեխանիզմները: Հենց սկզբից ենթադրվում էր, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

Back to top button