ԿարևորՔաղաքական

Նոյեմբերին Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում

Նոյեմբերին կայանալու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես այսօր հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, եռակողմ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Փարիզում: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, դեսպան Մոնյեն նաև նկատել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և խաղա գործընթացում առկա խնդիրները: «Կարծում եմ՝ այդ հանդիպումը կարևոր է խաղաղության պահպանման տեսանկյունից», Բաքվում ընթացող «Արևելյան գործընկերության» անդամ երկների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button