Քաղաքական

Ղարաբաղի և Ղրիմի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի. Շտեֆան Ֆյուլե

Արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնկատար Շտեֆան Ֆյուլեն այսօր նույնպես անդրադարձել է ղարաբաղյան թեմային: Նա ասել է, որ Եվրամիությունը նույնպես ջանքեր կգործադրի սառեցված հակամարտությունների կարգավորման համար: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա կան միջազգային շրջանակներ, որոնք տալիս են հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն:Կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կարող ենք լուծել խնդիրը», ասել է Շտեֆան Ֆյուլեն:

Եվրահանձնակատարը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ «ինչու Ղրիմն օկուպացրած Ռուսաստանի դեմ Արևմուտքտ պատժամիջոցներ է կիրառում, իսկ Ղարաբաղը զավթած Հայաստանի դեմ՝ ոչ», ասել է. Ղարաբաղի և Ղրիմի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի:«Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել Ղրիմն ու Ղարաբաղը:Ղրիմում իրականացվել է անեքսիա: Մոսկվան հաստատում է այդ փաստը, ինչն էլ չեզոքացնում է բանակցությունների հնարավարությունը», ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Շտեֆան Ֆյուլեն նաև ափսոսանք է հայտնել, որ Բաքվի հանդիպմանը հայկական պատվիրակությունը չի մասնակցում:

Ցուցադրել ավելի
Back to top button