Պաշտոնական

ԼՂՀ նախագահն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի մի խումբ անդամների: Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ շահագրգռված է նրա հետ հարաբերությունների շարունակական խորացման մեջ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button