Հասարակություն

ԼՂՀ- ի ադրբեջանցի գերուն կարող է վերադարձնել, Ադրբեջանն էլ վերջապես ԿԽՄԿ- ի թույլ տվեց հանդիպել հայ գերիի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցություն ժնեւյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ.սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած 1999թ. ծնված,  Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին` Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գրասենյակներին:

Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակությունն էլ հայտնում է, որ իր  ներկայացուցիչներն օրերս այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ սահմանը հատած Հայաստանի քաղաքացուն: Այցը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։

1961թ. ծնված Նոյեմբերյանի բնակիչ Սարգիս Անանյանը սահմանը հատել եւ ձերբակալվել էր օգոստոսի 26-ին: Մինչդեռ՝ Ադրբեջանի ՊՆ- ն պաշտոնապես լուրը հաստատել էր միայն մեկ շաբաթ անց, իսկ ԿԽՄԿ ներկայացուցիչները գերուն այցելելու հնարավորություն ստացել էին միայն սեպտեմբերի 8-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button