Հասարակություն

Ինչ պետք է իմանա եվրոպական երկիր մեկնող անձը. մեկնարկել է «Միգրացիայի կողմացույց» արշավը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Միգրացիայի կողմացույց» արշավ ԵՄ երկրներ մեկնողների համար:
Ինչ պետք է իմանա եվրոպական որևէ երկիր մեկնող անձը: Առաջինն այն վտանգներն են, որոնց կարող է առնչվել մարդը անօրինական միգրացիայի դեպքում: ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը նպատակ ունի իրազեկել մարդկանց անօրինական միգրացիայի վտանգերի մասին. ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը մինչև վտանգներին ծանոթացնելը հիշեցրեց, որ անօրինական միգրանտը ենթական է քրեական պատժի:

Ի դեպ, վերջերս համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որը ցույց էր տալիս, թե ինչպես են Ֆրանսիայում մի ընտանիքի, մանկահասակ երեխաների հետ միասին քարշ տալով դուրս բերում կացարանից, որպեսզի արտաքսեն: ԵՄ այս ծրագրի շրջանակներում փորձ արվել է արդյոք ճշտելու, թե իրավունք ունեին արդյոք նման կերպ վարվելու միգրանտի հետ: Հարցին ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն պատասխանեց, որ տեղյակ է այդ դեպքին, սակայն այդ ընտանիքին Հայաստանում չեն այցելել ու չեն հետաքրքրվել որպիսությամբ ու արտաքսվելու պատճառների մասին տեղեկություն չունեն.« Մեր նպատակը չէ պարզել, թե նրանք ինչու են արտաքսվել և ինպես: Մենք ծանոթ ենք այդ դեպքին, և եթե դիմեն մեզ, մենք կօգնենք նրանց վերաինտեգրվել հասարակությանը»:
Ծրագիրը հետամուտ չէ նման դեպքերի պատճառները բացահայտմանը: «Միգրացիայի կողմացույցը» գերադասում է իրազեկել հանրությանը դժվարություններից խուսափելու համար,- պարզաբանեց ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրի տնօրենը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button