Միջազգային

էրդողանի հետքերով… Բաքվում այժմ էլ սպասում են Թուրքիայի վարչապետին

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով կժամանի Բաքու: Ինչպես հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը, վարչապետը մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Էրզրում Հարավկովկասյան գազամուղի նախագծի ընդլայնման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառմանը: «Հարավային գազային միջանցքը» նախագիծ է, որի միջոցով Ադրբեջանը հույս ունի գազ մատակարարել եվրոպական շուկա «Շահ Դենիզ» հանքավայրից: Դրա մշակման երկրորդ փուլում ադրբեջանական կապույտ վառելիքը կարտահանվի Թուրքիա և Եվրոպա՝ Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և Տրանսանատոլիական ու Տրանսադրիատիկ գազամուղերի կառուցման ճանապարհով:

Մինչ ադրբեջանի մայրաքաղաքում հյուրընկալվելը, Դավութօղլուին սեպտեմբերի 16-ին սպասում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունում:Նկատենք, որ Թուրքական հանրապետության նորընտիր նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը նույնպես երդմնակալությունից հետո նախ այցելել էր կիպրական կղզու բռնազավթված հատված, այնուհետև՝ եղբայրական Ադրբեջանի մայրաքաղաք:

Back to top button