Հասարակություն

Գագիկ Մաթևոսյանի գործով պատրաստվում են դիմել ՄԻԵԴ. փաստաբան

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանն ունի ծանր հիվանդություն, որն ընդգրկված է կառավարության կողմից հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնք պատժից ազատվելու հիմք են հանդիսանում: Գագիկ Մաթևոսյանի փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ չնայած ծանր հիվանդությանը, Մաթևոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ, ինչը իրավական բառապաշարում կոչվում է խոշտանգում:

Հայտնի «Բանդա»-ի գործով Գագիկ Մաթևոսյանն անազատության մեջ է 2009 թվականից: 2011 թվականին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: «Պատիժը կրելու ընթացքում Մաթևոսյանի մոտ ի հայտ է եկել ծանր հիվանդություն, որը պատժից վաղաժամ արձակման հիմք է տալիս, մինդեռ նա շարումնակում է անազատության մեջ մնալ, իսկ դա նշանակում է խոշտանգում՝ ամրագրված ինչպես ՀՀ սահմանադրության, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայաում»,-հայտարարում է Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Հիվանդությունների ցանկում, որպես պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն ներառված է նաև տեսողության սրության արտահայտված իջեցումը, ինչպես նաև զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացումը: «Այն, որ Գագիկ Մաթևոսյանի հիվանդությունը համապատասխանում է հիվանդությունների ցանկի վերը նշված կետերին, հաստատված է նրա 2-րդ խմբի հաշմանդամ լինելու փաստով և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եզրակացությամբ»,-ասում է փաստաբանը
«Ոչ էլ պատրաստվում են պատասխանել»:

Փաստաբանն ասաց, որ այս հարցով դիմելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, միաժամանակ նշելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և ուշացած լինել: Ըստ Գրիգորյանի նպատակ ի վերջո մարդուն փրկելն է, որպեսզի հիվանդությունը չխորանա այն աստիճան, որ այլևս հնարավոր չլինի բուժել:

Ցուցադրել ավելի
Back to top button