Քաղաքական

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունները հանրավոր է կարգավորել ոչ թե զենքի ուժով, այլ ժողովրդավարական ճանապարհով,- կարծում է ֆրանսիացի սենատոը

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ֆրանսիացի սենատոր Ալեն Ներին կարծում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունները հանրավոր է կարգավորել ոչ թե զենքի ուժով, այլ ժողովրդավարական ճանապարհով, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Այս մասին սենատորը հայտարարել է երեկ ԼՂՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ: Սենատոր Ներին գլխավորում է «Ֆրանսիա-Արցախ» քաղաքական շրջանակի պատվիրակությունը, որն այս օրերին գտնվում է Արցախում:

Ֆրանսիա-Արցախ բարեկամությունը տարիների հետաքրքիր պատմություն ունի: Ադրբեջանի սպառնալիքներին տուրք չտալով ֆրանսիացի խորհրդարանականների, քաաղքական ու հասարակակական գործիչների մի սերունդ չէ, որ սերտ հարաբերություններ է պաշտպանում Լեռնային Ղարաբաղի ինչպես պետական , այնպես էլ հասարակական կառույցների, տեղական իշխանությունների հետ: Վերջին երկու տարվա ընթացքում արցախյան երեք քաղաքներ իրենց բարեկամներին են գտել ֆրանսիական քաղաքաների շարքում:Արցախյան Հադրութի հետ բարեկամացած ֆրանսիական Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ և այդ հարաբերությունների հաստատման ջատագով Ժակ Ռեմիլյեն երեկ հայտարարեց ,որ առաջիկայում ևս ֆրանսիական ու արցախյան ևս երեք բնակավայրերի միջև հարբերություններ կհաստատվեն:

Ժակ Ռեմիլյեն Արցախ ժամանած ֆրանսիական պատվիրակության անդամներից գուցե թե ամենափորձառուն է Ադրբեջանական շանտաժին դիմակայելու հարցում:
Արցախ ժամանած ֆրանսիական պատվիարկության ղեկավար սենատոր Ալեն Ներին, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիական պատվիարկության փոխնախագահն է, Ադրբեջանի այդ քաղաքականության մասին իր կարծիքը նույնիսկ Բաքվում է արտահայտել,ափսոսանք հայտնելով, որ Ֆրանսիական պատվիարկության այն պատգամավորները, ովքեր երբևէ Արցախ էին այցելել այդ պատճառով մուտքի վիզա չստացան: Նույն ճակատագրին արժանանալու հեռանկարը սենատորին չի անհանգստացնում:
Սենատոր Ներին Բաքվում էր այս ամառ, երբ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանակն զինված ուժերի շփման գծում լարված էր: Իր տեսակետն այդ իրադարձությունների մասին սենատրորը արտահայտել է հենց Ադրբեջանի մայրաքաղաքում:Երեկ Ստեփանակերտում նա հայտարարեց, որ ցանկացած խնդիր հնարավոր է կարգավորել՝ հենվելով ժողովրդավարական արժեքների հիման վրա, բայց, երբ զենքերն են խոսում, ժողովրդավարությունը լռում է: Ադրբեջանա- ղարաբաղյան հարաբերությունների կարգավորման համար նա առաջարկում է հենվել ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Ֆրանսիացի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց նպատակները:Այո, իրենց այցը պաշտոնական չէ, բայց իրենք Արցախում են ոչ միայն իրավիճակին ծանոթանալու համար, այլև համագործակցության նոր եզեր փնտրելու նպատակով՝ անկախ հարևան Ադրբեջանի կեցվածքից: Իսկ Պետական ծառայությամբ չկաշկանդված Ժակ Ռեմիլյեն արտահայտվեց ավելի հստակ:

Ցուցադրել ավելի
Back to top button