Քաղաքական

Վաշինգտոնը Ղարաբաղի հարցով մեծ խաղաղ համաձայնագրի ուղղությամբ աշխատելու կոնկրետ առաջարկ է ներկայացրել.Մամեդյարովն է հայտարարել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը Ղարաբաղի հարցով մեծ խաղաղ համաձայնագրի ուղղությամբ աշխատելու կոնկրետ առաջարկ է ներկայացրել: Բաքվում իր մոլդովացի պաշտոնակցի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ դիվանագետը որոշ մանրամասներ է ներկայացրել Ուելսում Միացյալ նահանգների պետքարտուղարի մասնարկությամբ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ:

Մամեդյարովն ասել է, որ Ջոն Քերրին հանդիպման ընթացքում ցանկանում էր իմանալ՝ ինչ ուղղությամբ պետք է աշխատի իր երկիրը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նպատակով: «ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Ջոն Քերրին նշեց, որ եկել է մեծ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատելու ժամանակը», Մամեդյարովի խոսքերը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանի արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ հնարավոր է՝ այս ամիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այցելի տարածաշրջան, իսկ Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանա հանդիպում արտաքին  քաղաքական գերատեսչությունների մակարդակով:
«Պետք չէ հանդիպել պարզապես հանդիպելու համար, անհրաժեշտ է քննարկել կոնկրետ հարցեր: Գլխավոր խնդիրը հայկական զինուժի ներկայությունն է ադրբեջանական տարածքներում, այդ վտանգավոր փաստի հետ Ադրբեջանը երբեք չի համակերպվի», ասել է այդ երկրի թիվ մեկ դիվանագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button