Միջազգային

Չակ Հեյգելը Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Վրասնաում, կրկին արձանագրել է Վրաստանի տարածքների զավթման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը և Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: Հեյգելի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի գործողությունների նկատմամբ Վրաստանի ցուցաբերած զսպվածությունը:  «Ներկայիս արշավը, որին մենք ականատես ենք լինում Արևելյան Ուկրաինայում, մեծ սպառնալիք է ներկայացնում տարածքային անվտանգությանը, ինչպեսև Վրաստանի` միջազգայնորեն ընդունված սահմանների հանդեպ Ռուսաստանի գործողությունները»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Նա ավելացրել է նաև, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերն ամբողջովին դուրս բերել Վրաստանի տարածքից: «Մենք ողջունում են Վրաստանի ցուցաբերած զսպվածությունը: Ռուսաստանի գործողությունները երկարատև հեռանկարում իրենցից սպառնալիք են ներկայացնում, որը ԱՄՆ-ը և նրա գործընկերները լուրջ են համարում»,- հայտարարել է Հեյգելը:

Ցուցադրել ավելի
Back to top button