Միջազգային

Ուկրաինան ստիպված կլինի Դոնբասում ռազմական դրություն հայտարարել

Ուկրաինան ստիպված կլինի Դոնբասում ռազմական դրություն հայտարարել, եթե հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը դրական արդյունքներ տա, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ուկրաինական 1+1 հեռուստակայանի եթերով հեռարձակված հարցազրույցում: «Եթե խոսքը գնում է կրակի դադարեցման և բանակցություններ վարելու մասին, և եթե կա խաղության հաստատման ծրագին, որին հավանություն են տալիս ԵՄ և Միացյալ Նահանգները և որը իրագործվում է Ռուսաստանի կողմից, ապա հասկանալի է, որ ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չի զգացվի: Սակայն եթե այս հրադադարն էլ ավարտվի ինչպես նախորդ բոլոր հրադադարները, ապա այլ տարբերակ չի լինի», ասել է Յացենյուկը պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Դոնբասում ռազմական դրություն մտցնել:

Հիշեցնենք, որ Կիևի իշխանությունները և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանարապետությունները անցած ուրբաթ պայմնավորվածություն էին ձեռք բերել հրադադարի մասին, որն ուժի մեջ էր մտել նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ին: Շաբաթ օրը երկու կողմերն էլ հայտարարել էին հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button