ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. ՆԱՏՕ- ի հայտարարությունում ընտրովի մոտեցումներ են, կարող են վնասել ԼՂ խնդրի կարգավորմանը (լրացված)

լրացվել է ժամը 06։06- ին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, ով Հայաստան է այցելել բավականին մեծ պատվիրակությամբ, ինչը, վերջինի խոսքով, կխթանի հայ-ավստիական տնտեսական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այսօր Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ կբացվի, մինչ այդ՝ երկու երկրների արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպել լրագրողների հետ։

Ուելսում ընդունված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածում տարածքային ամբողջականությանը տրված առավելությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ ՆԱՏՕ- ն չէ, որ զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկու երկրներ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են, սակայն խնդրով զբաղվում են միջնորդները, և արտահայտությունը պարզապես ընտրովի մոտեցում է և կարող է վնասել արցախյան խնդրի կարգավորմանը։ «Ձևակերպումներ են ներառվել, որոնք սելեկտիվ մոտեցումներ են արտահայտում, որոնք չեն համապատասխանում եռանախագահողների ներկայացրած սկզբունքներին ու մոտեցումներին: Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին ու վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանը»։

Նման հայտարարությունները թև են տալիս Բաքվին, որպեսզի կտրվի իրականությունից և ռազմատենչ քաղաքակությամբ հակառակ գնա խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության մոտեցմանը: Ի վերջո՝ ընտրովի մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին։

ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումներին անդրադառնալով՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը նշեց, որ Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ և հույս ունի, որ կհաջողվի գտնել խնդրի խաղաղ լուծման ուղիներ: Ավստիան պատրաստ է աջակցել քաղաքական երկխոսությանը, ասաց։

Ի դեպ՝ ավստրիացի լրագրողներին առավելապես հետաքրքրում էր հարցը, թե կարելի՞ է արդյոք լրիվ մահացած համարել Հայաստանի Եվրոասոցացման գործընթացը։ Մինչ հարցին նախարար Նալբանդյանի անդրադարձը՝ Սեբաստիան Կուրցը նշեց, որ «քաղաքական լարված իրավիճակ է և Հայաստանը ԵՄ- ից պահանջում է շարժունակություն: Կարևոր քայլ էր Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը, սակայն համագործակությունը կշարունակվի նաև ԵՄ հետ»։

Ի լրումն ասվածի՝ Հասատանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Հայաստանն ու ԵՄ- ն համատեղ հայտարարություն էին տարածել, որով նշել էին, որ երկուստեք պատրաստակամ են շարունակել համապարփակ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում և այդ ուղղությամբ ջանքերը շարունակվում են:

Այսօր բանակցություններ են ընթանում Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցով և արդյունքները տեսանելի կլինեն շուտով,  տեղեկացրեց Էդուարդ Նալբանդյանը։ «Բանակցություններն ընթանում են բնականոն հունով, և կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն :Ղարաբաղի մասով հայտարարություններ եղել են, և այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Եվ հարցը չի կարող խոչընդոտ լինել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը»,- ասաց Նալբանդյանը։

Անդրադարձ եղավ նաև ուկրաինական զարգացումներին։ Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Ուկրաինայում հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունը, հույս հայտնեց նաև, որ կյանքի կկոչվեն պայմանավորվածությունները, ինչը կնպաստի լուծումները գտնել բանակցային սեղանի շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button