Հասարակություն
Դատախազը Շանթ Հարությունյանի համար առաջարկեց 7, նրա որդու համար 5 տարի ազատազրկում


Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատախազ Գեւորգ Գեւորգյանն առաջարկել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին դատապարտել 7, նրա անչափահաս որդուն 5 տարվա ազատազրկման։
Մյուս ամբաստանյալների համար եւս դատախազն առաջարկել է 50 հազ. դրամ տուգանքից մինչեւ 8,5 տարի ազատազրկում։
Դատաքննության հաջորդ փուլում պետք է պաշտպանական ճառով հանդես գան ամբաստանյալների փաստաբանները։ Դատական այդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22- ին։