Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում: Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button