Մշակույթ
«Մինասի գույները»՝ երիտասարդների գործերում


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Թորոս գյուղում օրերս անցկացվել է «Մինասի գույները» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 3-րդ պլեները: «Աղաջանյան» ճամբարում անցկացվող երիտասարդ նկարիչների միջազգային պլեներին մասնակցել են 16-30 տարեկան 60 երիտասարդներ հայկական երկու հանրապետություններից, Ռուսաստանից, Վրաստանից, Սփյուռքի գաղթօջախներից։
«Մինասի գույները» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 3-րդ պլեներն անցկացվել է Շիրակի մարզպետարանի, «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այս տարի պլեներին մասնակցել են նաեւ երիտասարդ քանդակագործներ: