Հասարակություն

Ղարաբաղա- ադրբեջանական սահմանում Ադրբեջանի քաղաքացի է գերի ընկել

Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերավերվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին։

Իսկ ահա ադրբեջանական մամուլը որոշ մանրամասներ է հայտնում Ադրբեջանի գերեվարված քաղաքացի Ջավիդ Մամեդովի մասին: ANS PRESS-ի տվյալներով՝ գերեվարվածը ապրում է Թարթառի շրջանում։ Նախնական տվյալներով՝ նա Թարթառի շրջանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է։

Ցուցադրել ավելի
Back to top button