Քաղաքական

ՀՀ- ն եւ ԼՂՀ- ն պետք է հայամետ կողմնորոշում ունենան. խորհրդաժողով՝ Շուշիում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս տարի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը նշում է հիմնադրման 20- ամյակը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը կենտրոնը տվեց Արցախում` Արցախի արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի հետ Շուշիում համատեղ խորհրդաժողով անցկացնելով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հոբելյանկան միջոցառումների մեկարկն Արցախում տալը պատահական չի համարում:Կենտորնը, նրա խոսքով, Արցախի հանրապետության ուղեկիցն էր անցած քսան տարիներին:Հայկական երկրոդ հանրապետութայն գոյության տարիներին և նվաճումներ և բացթողումներ են եղել, որոնք կենտրոնի աշխատանքի մի մասն են կազմել:

Խորհրդաժողովն ուներ ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններումե խորագիրը։ Քննարկված թեմաներն բավականին հետաքրքրական էին, քանի որ շոշոփում էին ներկա աշխարահաքաղաքական իրողությունները, ուկրաինական ճգնաժամը, Արևմուտք- Ռուսաստան սրվող հարաբերությունները, Իրանի և Թուրքիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում, Հայստանի Հանրապետության կողմնորոշումների խնդիրը, մի խոսքով` Հայաստանին և Արցախին նետված նոր մարտահրավերներն ու ձեռնարկվելիք հնարավոր միջոցները:

Բանավեճը խորհրդաժողովի մասնակիցների միջև ավելի շատ ելույթներում ներկայացված այս կամ այն գնահատականի շուրջ էր, այլ ոչ թե գաղափարական բովանդակության,որը համարյա բոլոր ելույթներում հանգում էր նրան, որ հայկական պետությունները պետք է հայամետ դիրքորոշում որդեգրեն, այլ ոչ թե արևամտամետ, կամ ռուսամետ։ Միևնույն ժամանակ՝ կենտրոնի փորձագետները քննադատական կարծիք ունեն Հայաստանի Եվրասիական ու Մաքսային միություններին միանալու հեռանկարի վերաբերյալ:

Խորհրդաժողովին հնչած տեսակետներից մեկը ստեղծված բարդ իրավիճակում Հայստանի Հանրապետության կողմից Արցախի հանրապետության ճանաչման հարցի կրկին օրակարգ մտցնելն է: Հայաստանի Ազգային ժողովում ,Ժառանգությունե կուսակցությունը պատրաստվում է դարձյալ ԼՂՀ ճանաչման հարցը բարձրացնել:

Ինչպես Հայասատնի Հանրապետության եվրասիական կողմնորոշման, այնպես էլ այս հարցում բանավեճ որպես այդպիսին չեղավ: Չնայած նրան, որ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ուղարկվել պետական, քաղաքական ու հասարական շրջանակների ներկայացուցիչներին, դահլիճում մասնակիցները հիմնականում հանրային սեկտորն էին ներկայացնում, իսկ պետական մարմիններից ընդհանրապես ներկայացուցիչ չկար:

Ցուցադրել ավելի
Back to top button