Վրաստանը`ժողովրդագրական աղետի շեմին.ժողովրդագիր


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին: Նման կանխատեսում են անում վրացի ժողովրդագիրները, վկայակոչելով նաև ՄԱԿ-ի տվյալները: Սակայն ոլորտի փորձագետները հուսալի վիճակ չեն տեսնում նաև Հայաստանի համար: Ինչ քայլեր է ձեռնարկում Վրաստանը ժողովրդագրական աղետից խուսափելու համար և ինչ խորհուրդներ է տալիս խնդրի առջև կանգնած մյուս երկրներին:
«Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը» գրքում վրացի ժողովրդագիր, Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Գերոգի Ցուլաձեն այսպիսի հաշվարկներ ունի.
«2050թ Հայաստանում բնակչության թիվը գրեթե կմնա նույնը, իսկ Վրաստանում կպակասի ավելի քան 1 մլն-ով: (Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, այսօր Վրաստանի բնակչության թիվը կազմում է 4մլն. 2300): Ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի, Ադրբեջանում բնակչության թիվը կավելանա` հասնելով 11 մլն-ի»:
ժողովրդագրի գրքում փաստեր են ներկայացված նաև հղիության արհեստական ընդհանտման` աբորտների վերաբերյալ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանում տարեկան իրականացվում է 40 հազար աբորտ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 100-150 հազար: Մասնագետները փաստում են որ աբորտները այստեղ վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ծնելիության նվազման ամենալուրջ պատճառն են հանդիսանում:
Նման դեպքերում կառավարություններին խորհուրդ են տալիս իրականացնել ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն: Սական Ցուլաձեի խոսքով, դա իրենց չեն կարող թույլ տալ ոչ Հայաստանը, որ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը. «թանկ արժէ»:
Սակայն կան նաև այլ տարբերականեր, որոնք կարող են որոշ չափով փոխել երկրի ժողովրդագրական պատկերը: Ասում է ժողովրդագիրը` խորհուրդ տալով հետևել օրինակ վրացի պատրիարքի օրինակին. Իլիա 2-րդը 2008-ից կնքում է ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին, սրանով խթանելով երկրում ծնելության աճը:
«Անհավատալի է, բայց փաստ, որ նման դեմոգրաֆիական իրավիճակում գտնվող երկրում այս միջոցառումը դրական արդյունք տվեց»:
Բացի այդ Վրաստանի նոր իշխանությունները եվս քայլեր են ձեռնարկում աղետի կանխման ուղղությամբ: Ժողովրդագրական զարգացման ֆոնդը, որը հիմնվել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից, այժմ մշակում է ծրագրեր, թե ինչպես հաղթահարել դեմոգրաֆիական խնդիրները: Մշակված մի շարք օրեսդրական նախաձեռնություններ քայլ առ քայլ կներկայացվեն խորհրդարանին: