Քաղաքական

Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է գնահատել Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում երեկ տեղի ունեցած հանդիպմանը: «Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ցուցադրել ավելի
Back to top button