Միջազգային

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ստեղծել արագ արձագանքման ուժեր, որոնց կենտրոնակայանը կտեղակայվի Լեհաստանում

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ստեղծել արագ արձագանքման ուժեր, որոնց կենտրոնակայանը կտեղակայվի Լեհաստանում, առաջատար ստորաբաժանումները՝ Արևելյան Եվրոպայում: Մեծ Բրիտանիան արդեն խոստացել է արագ արձագանքման ուժերի համար տրամադրել 3,5 հազար զինվորական: Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուելսում ընթացող գագաթաժողովի աշխատանքային երկրորդ օրն իր ելույթում Միացյալ թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի անօրինական գործողությունները Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առջև խնդիր են բարձրացնում՝ համոզել դաշինքի արևելաեվրոպական անդամներին իրականացնելու կոլեկտիվ պաշտպանություն:
«Մենք այսօր որոշում կկայացնենք արագ արձագանքման բազմազգ զինուժ ստեղծելու մասին: Այն հնարավոր վտանգներին պատրաստ կլինեն արձագանքել 2-ից 5 օրվա ընթացքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի աշխատանքը նվիրված է Ռուսաստանի հետ հարաբերություններին և Եվրոպայի անվտանգության հարցերին:

Back to top button