Հասարակություն

Նախակրթարանների սննդի որակը շարունակում է մտահոգիչ մնալ, ասում է սպառողների իրավունքների պաշտպանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի նախակրթարաններում և, ընդհանրապես, կրթօջախներում  սննդի հարցը այս էլ որերոդ տարին է համակարգում է քաղաքապետարանը։ Նա է տենդեր անցկացնում եւ դրա արդյունքում որոշում, թե որ ընկերությունը պետք է ապահովի սաներին սնունդով։

Մանկապարտեզներում սննդի որակը դեռևս մնում է չլուծված: Վկան` վերջերս մանկապարտեզներ առաքված ժամկետանց հավի միսն էր: «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի հետ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել հուլիսի 10- ին, որն էլ մանկապարտեզներին էր առաքել  Ալավերդու հավը: Էդվարդ Մխիթարյանը պայմանագրով պարտավորվել է մանկապարտեզներ 1250 դրամով թռչնամիս առաքել, 1550 դրամով՝ կրծքամիս:

Քաղաքապետարանի հետ կնքած  պայմանագրերում որևէ տեղ չի նշվում նման ցածր գին, ասում է «Իրազեկ սպառող» հկ նախագահը և շեշտում` առաջարկած ամենացածր գինը եղել է Էդվարդ Մխիթարյանինը: Թե ինչ է մտածում քաղաքապետարանը, հարցը մնում է օդից կախված:

Մանկապարտեզներում սննդի որակի հարցը բարելավելու համար բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, բազմաթիվ ստուգումներ են անցկացվել և անցկացվում ժամանակ առ ժամանակ, սակայն, փորձը ցույց է տալիս, որ նմանօրինակ մոտեցումն անարդյունավետ է: Գրանցված դեպքից հետո էլ քաղաքապետարանի և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից շրջայց կազմակերպված մանկապարտեզներում և վերջում հայտարարվեց, որ  կասկածելի սննդամթերք չի հայտնաբերվել:

Բաբկեն Պիպոյանը քաղաքապետարանից  ձեռք է բերել  անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ մանկապարտեզներ մատակարարվող էժան սննդամթերքը չի կարող լինել ապահով: Անհնար է հանգիստ լինել երեխանրին մատակարարվող սննդամթերքի որակի հարցում, հայտարարում է  նա:

Իսկ ահա հացամթերքի շուկայում պատկերն այլ է։ Այստեղ էլ հակառակը՝ էժան հացաբուլկեղենի փոխարեն առաջնահերթությունը տալիս են թանկին: Օրինակ՝ մրցույթով շահած   «Էտկա» ՍՊԸ պարտավորվել է  մանկապարտեզներին տրամադրել 115 դրամով բուլկի: Սակայն նույն ժամանակահատվածում եղել են ընկերություններ, որոնք նույն բուլկին առաջարկել են 58 դրամով և շահել: Սակայն մանկապարտեզ է մատակարարվում 115 դրամանոցը:

Վճարովի մանկապարտեզների սննդի որակի վերահսկողությունը կարծես իրականացվում է ծնողների կողմից, իսկ պետական ենթակայության նախակրթարանների ճաշացուցակում հիմնականը փլավներ ու սպասներն են, երբեմն էլ հայտնվող միսն էլ պարզվում է, այսպես ասենք, վերանորոգված են։ Այստեղ էլ խնդրի լուծման մեկ տարբերակն էլ երեխային մանկապարտեզ չուղարկելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button