Հասարակություն

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ աշխատակիցներ են պարգևատրվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ են պարգևատրվել: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամագրով անձնական խիզախության և նվիրումի համար ԱԻՆ աշխատակիցներ Հրաչիկ Անտոնյանը և Սուրեն Ղազարյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել՝

Հրաչիկ Հայկազի Անտոնյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Սուրեն Ռոբերտի Ղազարյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ»:

Ցուցադրել ավելի
Back to top button