Տնտեսական

Հայաստանը 37 մլն դոլար վարկ կստանա Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման նպատակով

Ասիական զարգացման բանկը 37 մլն դոլար կտրամադրի Հայաստանի Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման նպատակով։ Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով, հայտնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։

Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է այսօր, Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Ասիական զարգացման բանկի անունից` Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Միաժամանակ ստորագրվել է Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը՝ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջև:

Ծրագիրն իրականացվելու է ,Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորե ՓԲԸ-ի և ,Բարձրավոլտ էլեկտրացանցերե ՓԲԸ-ի կողմից: Վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ ,Ագարակ-2ե և ,Շինուհայրե ենթակայանները:
Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Նախորդ տարիների ընթացքում ,Շինուհայրե 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

,Ագարակ-2ե ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա
110 կՎ ,Ագարակ-1ե ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:
Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:

Ցուցադրել ավելի
Back to top button