Իրանի առաջնորդը հավանություն է տվել Պենտագոնի հետ բանակցություններին


Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին հավանություն է տվել իրանցի պաշտոնատար անձանց և Պենտագոնի միջև բանակցություններ վարելու նախաձեռնությանը: Բի Բի Սի- ն հղում անելով Թեհրանում իր բարձրաստիճան աղբյուներին գրում է, որ քրդերի կողմից վերահսկվող Իրաքի հյուսիսային շրջաններում Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն արդեն սկսել են հանդիպումներ անցկացնել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբվորման դեմ պայքարի շրջանակներում:
1980 թվականից դիվանագիտական հարաբերությունները խզած երկու երկների դիրքորոշումներն այսօր համընկնոմ են. «Իսլական պետությունն» այսօր Մերձավոր Արևելքին սպառնացող հիմանակն վտանգն է: Նշենք, որ վերջերս Իրանը իսլամիստների դեմ պայքարող քրդական ինքնապաշտպանության ուժերին զենք-զինամթերք է մատակարարել: Նույնն արել է նաև Պենտագոնը:
Միաժամանակ՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասնում քրդական ինքնավարության վրա գրոհող «Իսլամական պետության» դիրքերին