Միջազգային

ԵՄ- ն չեղյալ կհայտարարի ՌԴ դեմ պատժամիջոցները, եթե…

Դոնբասում խաղաղության հաստատման դեպքում Եվրամիությունը չեղյալ կհայտարարի Ռուսաստանի դեմ սահմանած նոր պատժամիջոցները, որոնք պատրաստվում են հրապարակել այսօր: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը Sky News հեռուստանընկերությանն ասել է, որ Մինսկում այսօր ընթացող ուկրաինական ճգնաժամի հաղթահարման շփման խմբի հանդիպումից են կախված Եվրամիության հետագա քայլերը։

Մինսկում շփման խմբի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի ժամանակով ժամը 18- ին Ուկրաինայի արևելքում հրադադար հայտարարել։ Հանդիպմանը մասնակցում են Մոսկվայի, Արևմուտքի, Կիևի, ուկրաինական անջատողականների ներկայացուցիչները։

Հանդիպումն անցկացվել է դռնփակ: Մինչ Մինսկում շարունակվում են խաղաղության շուրջ բանակցությունները, Ուկրաինայի արևելքից ստացվող լուրերը ռազմական քրոնիկոն են հիշեցնում. անջատողականները հայտարարել են, որ այսօր գրավել են Մարիուպոլ քաղաքը:

Ցուցադրել ավելի
Back to top button