Հասարակություն

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակում է պայքարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակում է պայքարը: Երկու օրից շարժումը կրկին ավտոերթ կկազմակերպի: Այս անգամ արդեն Երևանից դուրս` դեպի Սևան: Պահանջը մեկն է` համաներում կիրառել արագաչափերից ու տեսախցիկների արձանագրած տուգանքների վրա:»

Տեսախցիկների ու արագաչափերի կեղեքման դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պատրաստվում են սեպտեմբերի 7-ին առավոտյան ժամը 10.00-ին Ավանի ֆորդ ավտոմեքենայի խանութի մոտից ավտոերթ կազմակերպել ու շարժվել դեպի Կոտայքի մարզ` Չարենցավան, Աբովյան և ուղևորվել դեպի Գեղարքունիք: Ուղղությանը պատահական չի ընտրվել կազմակերպիչները հաշվի են առել, որ այս շոգ եղանակին դեպի Սևան տանող մայրուղին բանուկ կլինի, մարդիկ կտեսնեն պայքարը, կոգևորվեն և կմիանան իրենց: Բանն այն է, որ նախաձեռնողների պահանջը` համաներում կիրառել արագաչափերից ու տեսախցիկներից գոյացած տույժ տուգանքների վրա, անտեսվում է:
Նախաձեռբնության անդամ Արսեն Պետրոսյան.«Ելքը միայն համաներումն է: 2.5 տարի մտան մեր գրպանը, սակայն տույժ-տուգանքներն այնքան շատ են, որ մարդիկ ի վիճակի չեն վճարել»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության աշխատողները պնդում են, որ երթևեկությունն ավելի ավտանգ էր առանց արագաչափերի ու տեսախցիկների:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներից Վարդան Հակոբյան. «Վիճակագրական դրական պատկերը վթարների ու զոհերի առումով պայմանավորված է ոչ թե արագաչափերով, այլ ամրագտիների կիրառմամբ»:
Այստեղից եզրակացություն` մեքենայով շրջող ոստիկանն ավելի մեծ օգուտ կարող է տալ երթևեկությանը, քան արագաչափը, քանի որ վարորդը մինչև արագաչափին հասնելը դանդաղենում է արագությունը, հսկիչ նկարահանումից հետո արագություն բացում, ինչը լի է վտանգով:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն էլ դժգոհեց կարմիր գծանշումներից, ինչն ամբողջությամբ հակասահմանադրական համարեց, քանի որ բազմաթիվ կետերով ներդրված համակարգը չի համապատասխանում սահմանումներին:
«Օրինակ կանգառ է համարվում ազատ մուտք ու նաև ելք ունեցող տարածքը, մինչդեռ կարմիր գծանշումների շրջանում նման բան չկա»:
Դիտողությունները բազմաթիվ են որոնք ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանին, դրանք ուսումնասիրվել են ու հարցադրում է ուղարկվել քաղաքապետարան ճշտելու, թե կայանատեղիների սպասարկման համար ինչ մոդել է ընտրված: Պատասխան դեռ չկա, այն կներկայացվի թերևս ավելի ուշ, ենթադրվում է 15 օրից: Լուրջ բացթողում կա նաև խաչմերուկներում նկատում են նախաձեռնության անդամները, պարզաբանելով` խաչմերուկները չեն համապատասխանում հուշող գծանշաններին, ինչն էլ թյուրիմացություն է առաջացնում վարորդների մոտ ու լի է անցանկալի հետևանքներով:

Ցուցադրել ավելի
Back to top button