Տնտեսական

Բացվել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր բացվել է «Արմենիա էքսպո 2014» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ներկայացված են մոտ 114 ընկերություն՝ 77 ընկերություն ցուցահանդեսին ներկայացել է տաղավարներով , մյուսները՝ բուլկետներով: «Ընդգրկցված են բոլոր ոլորտները ներկայացնող Հայաստանի տնտեսական աճի ապահովման ու դրան նպաստող ընկերությունները,- լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Կառավարության ղեկավարն էլ ընդգծել է, որ նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը դիտում է որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button