Հասարակություն

Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է. Հովիկ Աբրահամյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր մարդաշատ էր: Այստեղ ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը: «Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում»,- շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կոչում, որը արժանապատվորեն է կրում ԱԻՆ յուրաքանչյուր աշխատակից, 23 տարի առաջ կազմավորված գերատեսչության հանդիսավոր նիստին ներկա բարձրաստիճան պաշոտնյաները միաբերան պնդում են կառույցը իսկապես կայացել է, այստեղ ամենամեծ ներդրումն ունի գերատեսչության ղեկավարը՝ Արմեն Երիցյանը,ով այսօր հպատությամբ է փաստում՝ կառույցի կայացման գործում մեծ է նաև կոլեկտիվի դերը: Իսկ ամենակարևորը երկրի ղեկավարության վերաբերմունքն է. «Մեր հաջողության գլխավոր գրավականը երկրի քաղաքական կամքն է, մեր հակարագի կողիքն են այսօր ՀՀ նախագահը, կառավարությունը, վարչապետը: Ես շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարությանը՝ համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության, հոգատարության համար»:

Տոնական այս օրը կառույցի կողքին են բոլորը՝ ՀՀ նախագահի ուղերձը ԱԻՆ վարչական համալիր էր բերել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: «Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է: Դա հնարավոր դարձավ ձեր կողմից նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև ժամանակակից մեթոդների ներդրման և կիրառման շնորհիվ»,- շնորհավորել ԱԻՆ աշխատակիցներին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հպարտությամբ եմ նշում, որ մեր փրկարարների անձնվեր աշխատանքն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով: Աղետների հետևանքների վերացմանն ուղղված ձեր գործունեությունը բարձր գնահատանքի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շնորհիվ այդ ամենի բարձրացել է նաև Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում»:

Օրը տոնական դարձնելու և ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորելու էին եկել Երևանի քաղաքապետը, ուժային կառույցների ղեկավարները: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի , գլխավոր դատախազի, Երևանի քաղաքապետի կողմից ԱԻՆ աշխատակիցները արժանացան հուշամեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Ցուցադրել ավելի
Back to top button