Միջազգային

Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել Ռուսաստանի դեմ «ընդլայնված և խիստ» պատժամիջոցներ կիրառելու օգտին

Երեկ Ուելսում սկսվել եւ այսօր շարունակվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր մակարդակով կազմակերպված  ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում երեկ հանդես է եկել Ռուսաստանի դեմ «ընդլայնված և խիստ» պատժամիջոցներ կիրառելու օգտին: Նրա խոսքով որևէ մեկը պատերազմ կամ զինված հակամարտություն չի ուզում ստեղծված իրավիճակը լուծելու համար: «Մենք հավատում ենք, որ լավագույն ուղին քաղաքականն է և դրան նպաստելու համար միջազգային հանրությունը բացասական պետք է արձագանքի, եթե Ռուսաստանը շարունակի միջամտել Ուկրաինայում»,-ասել է նա: Ռասմուսենը կարծում է, որ անհրաժեշտ կլինի կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք վնաս կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանն ու ապագայում կմեկուսանեն Ռուսաստանը: Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Ուկրաինայի հարցում ուժեղացնել իրենց քաղաքական պահանջները լրացուցիչ պատժամիջոցներով: Նշենք, որ այսօր Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն Բրյուսելում կքննակի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button