Հասարակություն

2014թ. օգոստոսին 2013թ. համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34%-ով

2014թ. օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղևոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմել է 265 391 ուղևոր: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից։

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:

Ցուցադրել ավելի
Back to top button