Հասարակություն

«Օրինաց երկիր» կուսակցություն — Ագրարային համալսարան վեճը շարունակվում է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Օրինաց երկիր» կուսակցություն — Ագրարային համալսարան վեճը շարունակվում է և հանգուցալուծումն առայժմ չի երևում: Վեճը տարածքային է. բուհն ու կուսակցության կենտրոնական գրասենյակն իրար հարևանությամբ են: ՕԵԿ-ը շինարարություն է իրականացնում գրասենյակի հարակից տարածքում, ագրարայինի ներկայացուցիչները պնդում են, որ շինարարությունն անօրինական է: ՕԵԿ-ագրարային համալսարան վեճն այնքան էր թեժացել, որ օգոստոսի 13-ին վերածվել էր միջադեպի: ՕԵԿ-ականները դիմել էին իրավապահներին՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:

Օգոստոի 13-ին միջադեպ էր տեղի ունեցել Ագրարային համալսարանի ուսանողների, դասախոսների և ՕԵԿ ներկայացուցիչների միջև: Բուհականները փորձել էին կասեցնել համալսարանի ու կուսակցության կենտրոնական գրասենյակին հարակից տարածքում սկսված շինարարությունը: Այդ միջադեպի կապակցությամբ ՕԵԿ պատգամավորները՝ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը դիմել էին ոստիկանապետին ու գլխավոր դատախազին՝ միջոնրդությամբ, որ քրեական գործ հարուցվի խուլիգանության հատկանիշներով: Օրերս ստացվել է պատասխանը միջնորդությունը մերժելու մասին: Ագրարայինի պրոռեկտորներն այսօր լրագորղների հետ հանդիպել էին նախ այդ մերժումը արձանագրելու համար:

«Ուսումնասիրելով իրադարձությունների ամբողջ շղթան՝ քննիչը եկել է այն եզրակացության , որ հանցակազմ չկա այստեղ», — ասում է Ագրարային համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

«Չնայած իրենք նշել էին, որ մարմնական վնասվածքներ էին ստացել, Հովհաննես Մարգարյանը ողնաշարի խնդիր էր նշել, Հեղինե Բիշարյանը գրել էր, որ հրաժարվել է բժշկական օգնությունից, միջնորդել էին, որ մեր արարքը որակվի որպես խուլիգանություն: Իհարկե վիրավորական էր, բայց ուենքն այն, ինչ ունենք»:

Բուհի պրոռեկտորը վեճը կենցաղային կամ հարևանների համար սովորական տարաձայնություն չի համարում, կարծում է, որ դեպքն արտառոց է թեկուզ միայն նրանով, որ կողմերից մեկը բարձրագույն ուսումնական հաստատություն է, մյուսը տարիների պատմություն ունեցող կուսկացություն:

Բուհի մյուս պրոռեկտորը ՝ Դանիել Պետրոսյանն էլ կարծում է, որ խնդրին պետք է որակում տա Ազգային ժողովը: Հակառակ դեպքում, այլ կուսկացություններ կառույցներ կհայտնվեն, որոնք նոր հավակնություններ կունենան ուսումնական հաստատությունների տարածքների նկատմամբ:

Հիշեցնենք, Ագրարային համալսարանի և « Օրիանց երկրի» կենտրոնական գրասենյակի շենքերն իրար հարեւանությամբ են: Բուհի ղեկավարությունը աշխատակիցները բողոքում է, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք անօրինական գործողություն չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում:

Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին. պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն կառավարությունը: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, դատարանը միջանկյալ որոշում է կայացրել՝   դադարեցնել շինարարական աշխատանքները մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը: ՕԵԿ-ը, ըստ ագրարայինի պրոռեկտորի, դատարանի վճիռները հաշվի չի առնում. շարունակում է շինարաչրությունը և հատկապես գիշերային ժամերին:

«Երեք անգամ նման վճիռ է կայացվել ՝ դադարեցնել շինարարությունը: ԴԱՀԿ-ի ներկայացուցիչները գալիս են , ներս չեն թողնում: Օրինաց երկիրը, պարզվում է, օրենքից դուրս է»:

Գործը դեռ սպասում է դատական ահնգուցալուծմանը, ի դեպ երկու դատական ատյաններում: Կենտրոն և Նորք-Մարած վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում վիճարկվում է այն հարցը, որ ՕԵԿ-ը նախկին տեսքի բերի ագրարայինին պատկանող տարածքը , մասնավորապես վերականգնի տանիքը: Բուհը դիմել է նաև վարչական դատարան, որտեղ վիճարկում է քաղաքապետի 2008 թվականի այն որոշումը, որով տարածքը հատկացվել է ՕԵԿ-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button