

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Երեւանի ժամանակով ժամը 20. 30- ին Միացյալ Թագավորությունում՝ Ուելսում, կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ասված է պետքարտուղարության պաշտոնական կայքում։
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման համար նշված է նույն ժամը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տեղի կունենա եռակողմ հանդիպում։
Հայաստանի նախագահը Ուելսում մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից գործընկերերկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում: