Միջազգային

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինան չի քննարկի Կիևին զենք մատակարարելու հարցը

Ուկրաինան Ուլսում հրավիրված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում չի քննարկի Կիևին զենք մատակարարելու հարցը, Իտառ-տասսի թղթակցին ասել է հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ն զենք չի մատակարարի Ուկրաինային, եթե նույնիսկ Կիևը դիմի համապատասխան խնդրանքով, քանի որ դա ըստ Իտառ-տասսի զրուցակցի տեխնիկապես հնարավոր չէ: «Մենք պահեստներում զենք չունենք: Ուկրաինան կարևոր գործընկեր է, մենք ամեն ինչ կանենք շարունակելու համար այդ գործընկերությունը: Բայց զենքի հարցով դիմել իմաստ չունի: Ուկրաինայի նախագահը կարող է գագաթաժողովում բարձրացնել այդ հարցը, սակայն զենքի մատակարարման խնդիրը լուծելու հնարավորություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրները, այլ ոչ թե դաշինքը»,-ընդգծել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button