ԿարևորՀասարակություն

Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել Նաիրիտ գործարանի աշխատակիցները (լրացված)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, վերջիններիս հետ զրուցել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշել է, որ մինչև սեպտեմբերի տասը նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ, իսկ մինչև սեպտեմբերի տասնհինգը վերջիններիս կներկայացնեն առաջարկությունների նոր փաթեթ, որտեղ ներառված կլինի նաև աշխատավարձի պարքտին վերաբերող հարց: Սա հարուցեց նաիրիտցիների դժգոհությունը, սակայն, գործարանի արհմիությունների ղեկավար, բողոքի ակցիայի կազմակերպիչ Հրաչ Թադևոսյանն ասաց, որ տարիներ շարունակ սպասել են, մի քանի օր էլ կսպասեն:Նա նաիրիտցիներին կոչ արեց անօրինական գործողությունների չգնալ, առայժմ, սակայն, աշխատակիցները չեն պատրաստվում լքել կառավարության շենքը: Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի վերջիններս չմոտենան գործադիր մարմնի շենքի դռանը:

Աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետը

Կառավարության որոշմամբ, աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է , որ այսօր նա նշանակվելու է Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ:

Բուհերի երիտասարդ դասախոսների սոցիալական վճարի հարցը կլուծվի

Հովիկ Աբրահամյանն այսօր  հայտարարել է, որ վերջին օրերին իրեն են են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ: Նրանք մտահոգ են  նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Վարչապետը հայտարարել է, որ  Ֆինանսների նախարարին՝ հանձնարարել է  ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button