Տնտեսական

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 500000 ԱՄՆ-ի դոլար կհատկացվի ԿԳՆ գիտության պետական կոմիտեին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավաության որոշմամբ սնկի արտադրությամբ զբաղվող ձենարկության մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի

Սնկի արտադրությամբ զբաղվող հայ-հոլանդական համատեղ ձենարկությանն այսօր կառավաության որոշմամբ կտրվի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգում: ԲԻԳԱ հայ-հոլանդական ընկերությունը հմտացած է շամպինիոն տեսակի սնկի, ելակի և ազնվամորու արտադրությամբ: Արտադրությունը կազմակերպած է հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա և արտադրական գործընթցները ամբողջովին հսկվում է համակարգչային եղանակով: Արտադրության համար անհրաժեշտ հումքը ներմուծվում է Հոլանդիայից, իսկ արտադրատեսակներն իրացվում են տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ: Ըստ ծրագրի` ընկերության կողմից արտադրված արտադրանքը` շամպինիոն տեսակի սունկը և ելակը արտահանվում են ԱՄէ ,,MIRAK TRADING,, LLC-ին` իրենց իսկ կողմից արտադրված և Ընկերությանը նախապես ուղարկված ստվարաթղթե արկղերով: Նշված արկղերն ընկերությունը ներմուծել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված շոգ եղանակների հետևանքով ապրանքի պահպանման ջերմաստիճանային պայմանների հետ կապված խախտումները` Ընկերությունը խիստ նվազեցրել է արտահանման քանակները, որի արդյունքում չեն արտահանվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված արկղերն ու տուփերը: Նախագծի ընդունումը թույլ կտա երկարաձգել Ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը, ինչը կբացառի ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը և կնպաստի ընկերության ծրագրի բարեհաջող իրականացմանը:

էդգար Փիրումյանը կազատվի բնապահպանության նախարարության աշխատակամզի ղեկավարի պաշտոնից

Կառավարության որոշմամբ, էդգար Փիրումյանն այսօր կազատվի բնապահպանության նախարարության աշխատակամզի ղեկավարի պաշտոնից : Նա այս պաշտոնում աշխատում էր 2011թ փետրվարի 17-ից :

Այսօր կհաստատվի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

Կառավարության որոշմամբ, այսօր կհաստատվի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Գործող օրենսդրության համաձայն, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաև բրոքերային և միջնորդական ծառայությունների մատուցումը ազատված են ավելացված արժեքի հարկից: Խնդիրը կայանում է նրանում, որ տնտեսության ֆինանսական հատվածում մատուցվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնց դիմաց ծառայություն մատուցողը ստանում է ոչ տոկոսային եկամուտ, որը միջազգային պրակտիկայում ընդունված է հարկել ավելացված արժեքի հարկով: Այդպիսի ծառայություններից են ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) կողմից մատուցվող, ինչպես նաև բրոքերային և միջնորդական ծառայությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գործող օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Նախագծի կարգավորման նպատակը տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսավարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության շրջանակի վերանայումն է:«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: Այս մասին նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 500000 ԱՄՆ-ի դոլար կհատկացվի ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեին 

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհելու համար «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին 2014 թվականի հատկացնել 500000 ԱՄՆ-ի դոլար՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի ինը ամսում ( աճողական տարի) պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։

Ցուցադրել ավելի
Back to top button