Հասարակություն

Արդարադատության նախարարը Քրեակատարողական վարչության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նոր ղեկավարին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր Քրեակատարողական վարչության աշխատակիցներին ներկայացրել է կառույցի նորանշանակ ղեկավարին: Հանրապետության նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է մինչ այժմ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արթուր Օսիկյանը: Նախարարը նշել է, որ Արթուր Օսիկյանը մեծ փորձառությամբ պետական ծառայող է . աշխատել է Ազգային ժողովում, կառավարությունում, առանցքային պաշտոններ է զբաղեցրել Պետական եկամուտների կոմիտեում, դատախազությունում, ոստիկանությունում: Այժմ ստանձնում է այնպիաի կառույցի ղեկավարում, որը լուրջ խնդիրներ ունի և հանրային ուշադրության կենտրոնում է:

Հովհաննես Մանուկյանը Արթուր Օսիկյանին նաև հանձնարարել է. մոտ ապագայում հանրությանը հաղորդում-հաշվետվություն ներկայացնել արված առաջին քայլերի ու հիմնական անելիքների մասին:  «Վստահ եմ, որ այն ամբողջ ներուժը, փորձառությունը, որը որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառվեն այս համակարգում՝ քրեակատարողական համակարգում, որը կարևորագույն հատուկ ծառայություն է երկրի համար, ծառայություն, որը բավականին մեծ թվակազմ ունի, բավականին լուրջ խնդիրներ ունի իր առջև ծառացած, ծառայություն, որը զարգացման, այդ թվում նաև՝ օրենսդրական կատարելագործման տեսակետից բավականին լուրջ անելիքներ ունի առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում»:

Ցուցադրել ավելի
Back to top button