Հասարակություն

Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է: Սեռական առողջությունն ամուր և առողջ ընտանիքի հիմքն է, ուստիև մասնագետները խորհուրդ են տալիս վարել առողջ ապրելակերպ և սեռական դժվարություններ ունենալու դեպքում էլ դիմել բժշկի, դրանք լուծելի խնդիրներ են: ԱՆ գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանը նշել է, որ հասարակությունն ինչքան տեղեկացվում է սեռական առողջության կարևորության և առողջ ապրելակերպի մասին, այնքան էլ մեծանում է բժկի դիմելիության թիվը:

Սեռական կյանքի վերաբերյալ ամենատարծված լեգենդներն են, ասում է Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ազատյանը և նշում, որ այսօր սեքսոպաթոլոգների հիմնականում դիմում են այն զույգերը, որոնց մոտ չկա սեռական ներդաշնակություն, ինչն էլ հանգեցնում է նյարդային համակարգի և կամ հետագայում սեռական խանգարումների: Սա ամուսնական զույգերի շրջանում տարածված խնդիր է, ասում է: Իսկ ԱՆ գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանը նշում է, որ սեռական կյանքի մասին պատկերացումներն ու կարծիքները փոխվել են, եթե նախկինում ամոթ էր, որ կինը սեռական խանգարումների համար դիմի բժկին և նա դիտվում էր որպես ծննդաբերող օրգանիզմ, ապա այսօր պատկերն այլ է և կանանց դիմելիությունն աճել է

Հասարակությունն ինչքան տեղեկացվում է սեռական առողջության կարևորության և առողջ ապրելակերպի մասին, այնքան էլ մեծանում է դիմելիությունը, ասում են մասնագետները: Սեռախտաբանությունը Հայաստանում գտնվում է համաշխարհային սեռախտաբանության ցանկի առաջատար տեղերում: Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն ու համահայկական երիտասարդական հիմնադրամը նախապատրաստում են ծրագիր, թե ինչքանով է ծխախոտի ծուխն ազդում սեռական կյանքի վրա խորագրով: Կառույցների անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հասարակությունը լավ է գիտակցում ծխախոտի վտանգավորության մասին, սակայն որ այն ազդում է նաև սեռական կյանքի վրա քիչ տոկոս են կազմել: Դա էլ պատճառ է դարձել կյանքի կոչել եռամսյա նման նախագիծ:

Ստեղծվել է sexsologi.am վեբ կայքը, որտեղ երիտասարդները, ինչու չէ նաև դեռահասները հնարավորություն կունենան օգտվել ճգրիտ տեղեկատվությունից: Առողջ ապրել է պետք, հորդորում է սեքսապաթոլոգը:

Իսկ Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության տնօրենի խորհուրդն է Ճանաչել սեռական խնդիրները և ժամանակին դիմել բժշկի, դրանք բուժելի են:

Ցուցադրել ավելի
Back to top button