Հասարակություն

Քարտեզագետը բացահայտում է ադրբեջանական կեղծիքները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական պատկերով քարտեզի օրն է: Այս առիթով հրավիրված ասուլիսում ադրբեջանական կողմի պատմական և աշխարհագրական զեղծարարություններին անդրադարձել է Լոնդոնի «Armenian institute» գիտական, մշակութային կազմակերպության հիմնադիր հոգաբարձու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ, Հայաստանի հնագույն և միջնադարի քարտեզների վերաբերյալ աշխատությունների հեղինակ Ռուբեն Գալիչյանը, ով 1992-2000 թվականներին եղել է մեր երկրի Պատվո հյուպատոսը Լոնդոնում։

Ադրբեջանական արկածախնդիր գործողությունները արձանագրվում են ոչ միայն ռազմի դաշտում: Հակառակորդը խեղաթյուրում է ինչպես ներկա իրականությունը, այլ նաև պատմությունը՝ անհիմն վերաձևելով պատմական քարտեզները: 40 տարուց ավելի հնագույն և միջնադարի քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը բացահայտում է հարևան երկրի կեղծիքները։

Ծավալելով պատմական և քարտեզագրական կեղծարարությունը՝ ադրբեջանցիները հաշվի չեն առնում արտերկրյա արխիվներում առկա պատմական փաստաթղթերը և քարտեզները, որոնք պարզապես ապացուցում են, որ եղել են այս տարածաշրջանի իրական պետությունները, մինչդեռ՝ Ադրբեջանը երբեք չի եղել դրանց թվում: Փոխարենը՝ այդ աղբյուրներում հիշատակվել է Արցախը։

Ադրբեջանական թե պատմական, թե քաղաքական գործիչների պնդումները հիմնազուրկ են և ժամանակակից գիտական անհերքելի ուսումնասիրությունների շնորհիվ։ Հայ գիտնականը իր հրապարակված ուսումնաիրությունները փոխանցել է մեր երկրի պետական և կրթական հաստատություններին, սակայն դրանք շատ հաճախ ձեռնպահ են մնում այդ փաստերի կիրառումից, ցավով արձանագրեց Ռուբեն Գալիչյանը:

Ըստ քարտեզագետի՝ հերյուրանքներով լի ադրբեջանական կեղծ աշխատությունների հղումները առկա են ամերիկյան հեղինակների վերջերս հրատարակված աշխատություններում։

Ցուցադրել ավելի
Back to top button