Հասարակություն

Ռիմա Առաքելյան.«Ամեն ինչ արվում է, որպեսզի սեղմ ժամկետներում Կարեն Պետրոսյանի դին տեղափոխվի Հայաստան»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը և անհետ կորած ազատամարտիկի մայր Ալվարդ Ղարիբյանն այսօր հանդիպել են լրագրողների հետո: Նրանք հայտարարել են, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում Կարեն Պետրոսյանի դին տեղափոխվի Հայաստան՝ առանց նախապայմանների: «21-րդ դարում ինչպես կարող է Ադրբեջանը առևտուր անել դիակի վրա»,- հայտարարել է Ռիմա Առաքելյանը:

Առանց նախապայմանների Հայաստանին վերադարձնել Չինարիի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին: Հայկական կողմի պահանջն այսօր մեկ անգամ ևս փոխանցեց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Վերջինս վստահեցնում է՝ Ադրբեջանում անհետ կորածների մասին գրեթե չեն խոսում, նման ադրբեջնակական կողմի հետ փորձում են հանդիպել անգամ երրորդ երկրում, սակայն, մշտապես մերժումների են արժանանում: Հիշեցնենք, Չինարի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի յոթին գնացել էր անտառ՝ փայտ հավաքլեու և գերեվարվել էր:

Հաջորդ օրն արդեն Հայաստան և ոչ միայն հասավ Կարեն Պետրոսյանի մահվան բոթը: Օգոստոսի 26-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը ևս հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանում: Այժմ նրա մասին տեղեկություններ փորձում է ստանալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

Բարեբախտաբար Հակոբ Ինջիղուլյանն արդեն երրորդ երկրում է: Հիշեցնենք, 2013-ի օգոստոսի 8-ին, 03:00-ի սահմաններում Ինջիղուլյանը հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում ԼՂՀ Պաշտպանության նախարարության նախնական տեղեկությունների, զինվորը սահմանը հատել է տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: Օգոստոսի 29-ին տեղափոխել են երրորդ երկիր: 22 տարի սպասում ենք մեր հարազատների վերադարձին, ամեն վայրկյան նրանք կարող են վերադառնալ,- ասում է Ալվարդ Սահակյանն ու Ադրբեջանի անհետ կորածների համապատասխան մարմինենրին համագործակցության կոչով դիմում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button