Միջազգային

Մահապատժի է ենթարկվել ևս մեկ ամերիկացի լրագրող

«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել ևս մեկ ամերիկացի պատանդ լրագրողի: Ահաբեկիչները գլխատել են 31-ամյա ազատ լրագրող Սթիվեն Սոթլոֆին՝ սպառնալով գլխատել նաև գերի բրիտանացի լրագրողին: Տեղեկացնենք, որ ավելի վաղ իսլամիստները գլխատել էին լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Սոթլոֆը գերի է ընկել թուրք-սիրիական սահմանային հատվածում 2013 թվականի օգոստոսին: Նա համագործակցում էր Թայմ և Ֆորեյն Փոլիսի հանդեսների հետ: Ամերիկացի լրագրողների գլխատումը, ըստ գրոհայինների, պատասխան է Իրաքում իրենց դիրքերին ամերիկյան օդուժի հարվածներին:

Ցուցադրել ավելի
Back to top button