Միջազգային

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ Սինձո Աբեի պահանջով: Հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կառավարության ղեկավարը արտահերթ նիստի ժամանակ անձամբ է նախարարներից հավաքել հրաժարականի դիմումները: Սպասվում է, որ վարչապետը կառավարության կազմում կփոխի 11 նախարարների, այդ թվում նաև ռազմական, իրավական և տնտեսական վարչությունների ղեկավարների: Նոր կառավարության կազմի մեջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն առնվազն 5 կանայք: Նշվում է նաև, որ դա վարչապետ՝ Սինձո Աբեի սեփական նախաձեռնությունն է, որն ուղղված է երկրի քաղաքական և տնտեսական կյանքում կանանց դերի ակտիվացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button