Հունաստանի ԱԳ նախարարը անօրինական է համարում Էրդողանի այցը Կիպրոսի թուրքական մաս


Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կոսնտանդինոս Կուտրասը անօրինական է համարել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Կիպրոսի թուրքական մաս: Կուտրասն ասել է, որ Կիպրոսում Էրդողանի արած հայտարարությունները հիասթափեցրել են Նիկոսիային և Աթենքին:
Հունաստանի ԱԳՆ-ի խոսնակը նշել է, որ Կիպրոս կատարած այցին Էրդողանը հանդես է եկել “ագրեսիվ քաղաքականության մեջ համառությունը հաստատող” և “հիասթափեցնող”հայտարարություններով:
Ըստ Կուտրասի, եթե Թուրքիան ցանկանում է Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված բանակցությունները հեշտացնել, ապա պետք է “հետևի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին և վերջ դնի կղզու՝ Կիպրոսի Հանրապետությանը պատկանող տնտեսական գոտում ու ափամերձ ջրերում իր անօրինական գործողություններին”:
Ինքնահռչակ “Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն”կատարած այցին Էրդողանը հայտարարել էր. “Մեր ցանկությունն է, որպեսզի, հատկապես, որպես երաշխավոր երկրներ, ինչպես Թուրքիան է կատարում իր պարտականությունները, Կիպրոսի հանդեպ, նույն կերպ իր պարտականությունները կատարի նաև Հունաստանը: Եթե այդ պարտականությունները կատարվեն, հավատում եմ, որ Կիպրոսի հարցը կարճ ժամանակում լուծում կստանա”: Էրդողանի այդ անպատասխանատու և սադրիչ հայտարարությունն առաջացրել է պաշտոնական Նիկոսիայի և Աթենքի վրդովմունքը: