ԿարևորՀասարակություն

ՀԱԷԿ-ի արդիականացման համար Երեւանը ֆինանսական աջակցություն է խնդրում դոնորներից

«2013թ.-ին, երբ ակնհայտ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իրականացնել նոր էնեգաբլոկի կառուցման ծրագիրը, որոշում ընդունվեց գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել 10 տարով: ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին հավանություն է տվել «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին»,- այսօր հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր Երեւանում մեկնարկած ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովում։

Համաժողովում քննարկվում է ՀԱԷԿ-ին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման հարցը։ «Մենք չափազանց կարևորում ենք ընտրված ձևաչափը` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ-ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման և իրականացման գործընթացների կազմակերպման նպատակով: Մասնակից բոլոր երկրները` ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, Չեխիա, Սլովակիա մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում: Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռևս անելիքներ կան: Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ-ին և մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձևաչափով շարունակական դարձնելու համար, մինչև 2026թ.–ի բլոկի կանգառը»,- ասել է Զախարյանը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՌԴ ,Ռոսատոմե կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառել անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ «Օգտվելով ընձեռված հնարավորությունից, մեկ անգամ ևս իմ խնդրանքն եմ ուղղում մասնակից դոնոր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին` մինչև էներգաբլոկի կանգառը հետամուտ լինել այս ձևաչափի շրջանակներում դեռևս չիրականացված մյուս միջոցառումների իրականացմանը»,- ասել է Երվանդ Զախարյանը:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը: Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվել էր այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման և ճշգրիտ տեղեկատվության տարածման համար:
«Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունըե,- ասել է Լիպարը:

Ցուցադրել ավելի
Back to top button