Հասարակություն

Խորոված՝ ռոքի հնչյունների ներքո

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կանցկացվի Խորովածի 6-րդ փառատոնը։ Ավանդական փառատոնի կազմակերպմամբ զարգացում է ապրում նաև տուրիզը: Առաջարկներն արդեն իսկ ներառված են տուրօպերատորիների փաթեթներում, և, ինչպես էկնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն է ներկայացնում, օրինակ` Մեղրի, Գինու, Լավաշի, «Ոչխարների խուզման» փառատոների շնորհիվ է նաեւ այս տարվա 6 ամիսներին 17 տոկոսով աճել է ներգնա, իսկ 30 տոկոսով` ներքին տուրիզմը։

«Հայ խոհարարական ավանդութների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ներկայացնելով արդեն խորովածի արարողակարգային մասը տեղեկացրեց, որ մասնակիցներից մեկը պատրաստելու է խորովածը ինչպես մեր պապերի ժամանակներում։ Խորովածի ներկայացվելիք ավանդական պատրաստման եղանակն այսպիսին է` վառվող կրակի շուրջ է խորովվելու միսը։

Խորովածի պատրաստումից և համտեսից բացի փառատոնն ունի նաև մշակութային մաս, որն ապահովելու է The Beautiful Project ռոք խումբը, և ինչպես մեներգիչ Անդրե Սիմոնյանն է նշում, փառատոնին հնչելու են ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կատարումներ, ու այս կերպ փորձ է արվելու հանրության մոտ կարծրացած տեսակետը փոխել. «Խորոված ուտել հնարավոր է նաև առանց ռաբիս երաժշտության»։

Փառատոնի մասնակից Վանաձորի մանկատան ու հատուկ դպրոցների երեխաներից բաղկացած թիմն էլ անտառից հատապտուղ է հավաքելու, տեսակավորելու ու վաճառելու, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հերթին առաջին տեղը գրաված խորովածը աճուրդով վաճառելու են ու հասույթը տրամադրելու այդ դպրոցներին: Իսկ ահա խորովածի փառատոնի կազմակերպիչներից «Երիտասարդ կանանց» կազմակերպության ղեկավար Լիլիթ Ասատրյանը մեծ ձեռքբերում է համարում, որ տեղի բնակչությունն անհամբերությամբ սպասում է փառատոնին ու պատրաստ է իր ձեռքի աշխատանքներով ներկայանալ հյուրերին։

Ցուցադրել ավելի
Back to top button