Քաղաքական

Էրդողան.«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո»

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո, այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: «Ապա» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի նորընտիր նախագահը նշել է, որ հակառակ դեպքում Երևան-Անկարա հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա: Էրդողնանը նաև ընդգծել է, որ իր երկրի համար եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգանալու են այլ ձևաչափով: «Տարածաշրջանում այժմ առկա խնդիրները մենք մտադիր ենք կարգավորել միասնական», Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button