Միջազգային

Դոնբասում ռուս ֆոտոլրագրող է զոհվել

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մահացել է Դոնեցկի շրջանում մոտ մեկ ամիս առաջ: ՀԱյս մասին այսօր հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ հղում անելով Քննչական կոմիտեի անցկացրած քննությանը: «Մեր գործընկեր ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մահացել է: Պարզվում է, նա գերի չի եղել: Ստենինի ճակատագրի հետ կապված ուկրաինական կողմից հնչած բոլոր հայտարարությունները սուտ էին: Նա մահացել է դեռ մեկ ամիս առաջ: Կրակել են այն ավտոմեքենայի վրա, որով նա գնում էր խմբագրության գրասենյակ, որն էլ հետո այրվել է»,- ասել է Կիսեյլովը: Նա նաև հայտնել է, որ «այսօր հայտնի են դարձել քննության արդյունքները. այդ մեքենայում իրականում նա է եղել՝ 33-ամյա երիտասարդ և կենսուրախ, հիանալի մասնագետ Ա. Ստենինը»:

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն ասել է, որ Ա. Ստենինը մահացել է Դոնեցկի շրջանում փախստականների շարասյան գնդակակոծության ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button