Միջազգային

Բաքուն ԼՂ հարցը պատրաստվում է բարձրացնել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

Բաքուն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում մտադիր է բարձրացնել ղարաբաղյան խնդիրն ու միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցը։

Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է, որ ստույգ քայլերը դեռևս մշակվում են ադրբեջանական պատվիրակության կողմից: Նա նաև հայտնել է, որ ինքը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային նամա է հղել, նաև ունեցել մի քանի հեռախոսազրույց՝ խնդրելով ուշադրություն հրավիրել օգոստոսի սկբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վրա:

Ադրբեջանական կողմը, բնականաբար, տեղի ունեցածը ներկայացրել է որպես սադրանք հայկական կողմից։ Մեջլիսի փոխխոսնակը  հայտնել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իրեն հասցեագրված պատասխան նամակում ասել է, որ կառույցը այդ հարցը պահում է ուշադրության կենտրոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button